ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրվել է 2011 թվականին, իրականացնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործառույթները Տավուշի մարզում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (umba.am) հիմնադրվել է 1996 թվականին, հանդիսանում է Հայաստանի գործարարներին համախմբող և գործարարների շահերը պաշտպանող ամենխոշոր կառույցը: ՀԱԳՄ-ն անդամները հանդիսանում են տարբեր ոլորտներ ներկայացնող Հայաստանի խոշոր հարկատուներ:
ՀԱԳՄ-ը կառուցողական համագործակցության մեջ է ՀՀ Նախագահի աշխատակազմի, Կառավարության, նախարարությունների և Ազգային Ժողովի հետ:
ՀԱԳՄ-ն ձևավորել է կառուցողական ընդդիմախոսի կարգավիճակ տնտեսական քաղաքականությանը կամ օրենսդրությանը վերաբերող հայեցակարգային փաստաթղթերի քննարկումներում:
ՀԱԳՄ-ն ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների հետ ստեղծված միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքներին:
ՀԱԳՄ-ն ունի ստորագրված համագործակցության հուշագրեր աշխարհի տասնյակ հզորագույն միությունների ու պալատների հետ:
ՀԱԳՄ-ն անդամակցում է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսին (ic-ie.com):
ՀԱԳՄ-ն Տավուշի մասնաճյուղը տեղակայված է Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղում:
Հասցե՝ Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան, 2-րդ փողոց, շենք 21
Հեռախոս՝ +374-266-6-00-00, +374-99-44-55-99
Էլեկտրոնային հասցե՝ info@tavush.ooo
Սերգեյ Բարսեղյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ