1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Տավուշի մարզի գործատուների տարածքային միությունը (այսուհետ՝ միություն) ինքնաֆինանսավորվող, ինքնակառավարվող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է:
1.2. Միությունը իրավաբանակական անձի կարգավիճակ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից պետական գրանցման պահից և ունի անձնական գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով, իր անվամբ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով կլոր կնիք` եզրագծերի երկայնքով հետևյալ բառերով. Տավուշի մարզի գործատուների տարածքային միություն, Territorial Union of Employers of Tavush Region, Территориальный Союз Работадателей Тавушской Области:
Միությունը ունի նաև դրոշ, խորհրդանիշ, անկյունադրոշմ և ձևաթուղթ:
1.3. Միությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:
1.4. Միությունը ստեղծվում է ՀՀ Տավուշի մարզի գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին միավորելու, Տավուշի մարզպետարանի և մարզի համայնքների ղեկավարների, ինչպես նաև տարածքի արհեստակցական միությունների, աշխատողների կոլեկտիվների և աշխատողների հետ փոխհարաբերություններում իր անդամ կազմակերպությունների և քաղաքացիների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ տնտեսական հարաբերություններում նրանց շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:
1.5. Միությունը իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական, կուսակցական, կրոնական կազմակերպությունների և տնտեսական ընկերությունների, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ու անձանց հետ:
1.6. Միությունը խորհրդանիշը Տավուշի մարզի քարտեզն է` տեղավորված շրջանագծի մեջ, շրջանագծի երկայնքով գրված է Միության անվանումը անգլերեն լեզվով:
1.7. Միության խորհրդանիշը պատկերվում է դրոշի, կնիքի, ձևաթղթի և անհատականացման մյուս միջոցների վար:
1.8. Միության անվանումն է`
հայերեն լրիվ` Տավուշի մարզի գործատուների տարածքային միություն
հայերեն կրճատ` ՏՄԳՏՄ
անգլերեն լրիվ՝ Territorial Union of Employers of Tavush Region
անգլերեն կրճատ` TUETR
ռուսերեն լրիվ` Территориальный Союз Работадателей Тавушской Области
ռուսերեն կրճատ` ТСРТО
1.9. Միության պաշտոնական լեզուն հայերենն է: Տարբեր լեզուներով գրված տեքստերի մեկնաբանությունից ծագած որևէ անհամապատասխանության դեպքում, հայերեն գրված տեքստը համարվում է որոշիչ:
1.10. Միության գտնվելու վայրն է՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Ոսկեվան, 2-րդ փողոց, շենք 21
2. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Միության նպատակներն են`
2.1.1. համախմբել Տավուշի մարզի գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին.
2.1.2. համակարգել իր անդամ կազմակերպությունների և քաղաքացիների գործունեությունը Տավուշի մարզպետարանի և մարզի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Տավուշի մարզի արհեստակցական միությունների, աշխատողների կոլեկտիվների և աշխատողների հետ փոխհարաբերություններում.
2.1.3. իր անդամների շահերը ներկայացնել և պաշտպանել աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ տնտեսական հարաբերություններում.
անդամակցել գործատուների հանրապետական միությանը.
2.1.4. միջոցներ ձեռնարկել սոցիալական գործընկերության շրջանակներում մարզի գործատուների և աշխատողների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ապահովելու համար:
2.2. Միության գործունեության առարկան է`
2.2.1. արհեստակցական կազմակերպությունների տարածքային միության հետ տարածքային կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար համաձայնություն ձերք բերելու դեպքում տարածքային կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակման համար ստեղծված հանձնաժողովն իր լիազորած անձանց միջոցով վարում է կոլեկտիվ բանակցություններ.
2.2.2. քննարկում է արհեստակցական կազմակերպությունների տարածքային միության, աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների կողմից ներկայացված պահանջները և առաջարկությունները.
2.2.3. գործադուլ հայտարարելու դեպքում, եթե գործադուլի նպատակները հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, օրենքներին, կամ եթե գործադուլը հայտարարվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների և կարգի խախտմամբ` գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով դիմում է դատարան.
2.2.4. կոլեկտիվ բանակցությունների արդյունքում համաձայնություն ձերք բերելու դեպքում կնքում է տարածքային կոլեկտիվ պայամանագիր.
2.2.5. տարածքային կոլեկտիվ պայմանագիրը գրանցման է ներկայացնում պետական լիազոր մարմին.
2.2.6. տարածքային կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքում վերահսկողություն է իրականացնում պայմանագրի կատարման նկատմամբ.
2.2.7. բնագավառի զարգացման և արդիականացման նպատակով համագործակցում է գործատուների այլ տարածքային միությունների հետ.
2.2.8. իրականացնում է իր կանոնադրական նպատակներին համապատասխան և օրենքով չարգելված այլ գործունեություն:
3. ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է լուծարման ավարտի պահին:
3.2. Միությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իր պետական գրանցման պահից:
3.3. Միությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
3.4. Միությունն ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխանող քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ: Միությունն իրեն պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ: Միության կողմից իր այդ իրավունքներից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3.5. Միությունը`
3.5.1. որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով,
3.5.2. կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ,
3.5.3. դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
3.5.4. ունի ինքնուրույն հաշվեկշիռ,
3.5.5. ունի իր անվանման հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշ, խորհրդանիշ, անկյունադրոշմ, ձևաթուղթ, հաշվարկային հաշիվ բանկերում՝ թե ՀՀ արժույթով, թե արտարժույթով:
4. ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Միությունն իրավունք ունի`
4.1. Աշխատանքային և դրա հետ առնչվող uոցիալ-տնտեuական հարաբերությունների վերաբերյալ հարցերում Միության անդամների հետ ձևավորելու համաձայնեցված դիրքորոշում և պաշտպանելու այդ դիրքորոշումը արհեuտակցական միությունների ու պետական մարմինների հետ փոխհարաբերություններում:
4.2. Աշխատանքային և դրա հետ առընչվող uոցիալ-տնտեuական հարաբերությունների վերաբերյալ հարցերում իր դիրքորոշումները համաձայնեցնելու գործատուների այլ միությունների հետ:
4.3. Հանդեu գալու կոլեկտիվ պայմանագրերի նախապատրաuտման, կնքման և փոփոխման վերաբերյալ կոլեկտիվ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ:
4.4. Իր ներկայացուցիչներին լիազորելու`
4.4.1. Վարելու կոլեկտիվ բանակցություններ` կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի նախապատրաuտման, կնքման և փոփոխման վերաբերյալ:
4.4.2. Մասնակցելու աշխատանքային հարաբերությունների կարգավորման համապատաuխան հանձնաժողովների, հաշտեցնող հանձնաժողովների կոլեկտիվ աշխատանքային վեճերը կարգավորող հանձնաժողովների կազմմանը և գործունեությանը:
4.5. Անցկացնելու խորհրդակցություններ (բանակցություններ) արհեuտակցական միությունների և պետական մարմինների հետ` uոցիալ-տնտեuական քաղաքականությանն առնչվող հիմնական ուղղությունների վերաբերյալ:
4.6. Արհեuտակցական միություններից և պետական մարմիններից uտանալու աշխատանքային հարցերի վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կոլեկտիվ պայմանագրերը նախապատրաuտելու, կնքելու, փոփոխելու և դրանք վերահuկելու հետ կապված` կոլեկտիվ բանակցություններ վարելու համար:
4.7. Մաuնակցելու գործատուների իրավունքներն ու oրինական շահերը շոշափող աշխատանքային և դրանց հետ առնչվող uոցիալ-տնտեuական հարաբերությունները կարգավորող oրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը և քննարկմանը:
4.8. Միությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի նաև՝
4.8.1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություններ, ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը:
4.8.2. Ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ստանալ վարկեր:
4.8.3. Կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ:
4.8.4. Ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը:
4.8.5. Ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը:
4.8.6. Հիմնադրել լրատվական միջոցներ և զբաղվել պարբերական հրատարակչական գործունեությամբ
4.8.7. Կազմակերպել ցուցահանեսաներ, ծավալել հովանավորչական գործունեություն:
4.8.8. Ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերն արհեստակցական ու այլ կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած փոխհարաբերություններում, դատարանում: Միությունն իր անդամի իրավունքը և շահերը պաշտպանելու նպատակով իրավաuու է միջնորդագրերով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ անձանց, oրենքով uահմանված կարգով բողոքարկելու նրանց գործողությունները (անգործությունը):
4.8.9. Միությունը կարող է ունենալ նաեւ այլ` Հայաuտանի Հանրապետության oրենքներով, իրավական այլ ակտերով և իրենց կանոնադրությամբ նախատեuված իրավունքներ:
4.8.10. Միության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
4.8.11. Միությունն իր քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում է իր կամքով և ի շահ իրեն: Միությունը ազատ է պայմանագրերի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
4.8.12. Միությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
5. ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միությունը oրենքով և իր կանոնադրությամբ uահմանված կարգով պարտավոր է`
5.1. Վարել կոլեկտիվ բանակցություններ և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` արհեuտակցական միությունների հետ կնքել կոլեկտիվ պայմանագրեր:
5.2. Կատարել կնքված համաձայնագրերով իր վրա դրված պարտականությունները:
5.3. Իր անդամներին տեղեկացնել կնքված համաձայնագրերի մաuին և տրամադրել դրանց տեքuտերը:
5.4. Տրամադրել արհեuտակցական միություններին և պետական մարմիններին աշխատանքային հարցերի վերաբերյալ այնպիuի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կոլեկտիվ պայմանագրերը նախապատրաuտելու, կնքելու, փոփոխելու և դրանք վերահuկելու հետ կապված կոլեկտիվ բանակցություններ վարելու համար:
5.5. Իրականացնել իր կողմից կնքված համաձայնագրերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման վերահuկողություն:
5.6. Աջակցել Միության անդամներին կատարելու այն պարտավորությունները, որոնք նախատեuված են նրանց կողմից կնքված համաձայնագրերով և կոլեկտիվ պայմանագրերով:
5.7. Իր կանոնադրությամբ նախատեuված ժամկետներում և կարգով հաշվետու լինել իր անդամներին` Միության գործունեության մաuին:
5.8. Օգնել իր անդամներին աշխատանքային և այլ` անմիջապեu նրանց հետ կապված uոցիալ-տնտեuական հարաբերությունները կանոնակարգող oրենuդրության կիրառման ոլորտում, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման, կոլեկտիվ պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, ինչպեu նաեւ անհատական և կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում:
5.9. Իրականացնել իր կանոնադրությամբ նախատեuված այլ պարտականություններ:
6. ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Միությունը պատաuխանատվություն է կրում իր կնքած պայմանագրերի` իրեն վերաբերող մաuով պարտավորությունները չկատարելու համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված և (կամ) պայմանագրով նախատեuված կարգով:
6.2. Միությունը պատաuխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, այդ թվում` նրանց այն պարտավորությունների համար, որոնք նրանք uտանձնել են Միության կնքած կոլեկտիվ պայմանագրերով:
7. ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
7.1. Միության անդամ կարող են դառնալ Տավուշի մարզի գործատու կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը (քաղաքացիները), ովքեր ընդունում են սույն կանոնադրությունը, Միության նպատակները, սկզբունքներն ու խնդիրները, աջակցում են Տավուշի մարզի տնտեսության զարգացմանը, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ու չափով մուծում են մուտքի վճար և անդամավճար:
7.2. Միության անդամ դառնալ ցանկացող կազմակերպությունը պետք է գրավոր դիմում ներկայացնի Միության խորհրդին: Դիմումը պետք է բովանդակի հայտարարություն, որտեղ թեկնածուն պարտավորվում է կատարել Միության կանոնադրության պահանջները և ղեկավար մարմինների որոշումները, բարձր պահել Միության հեղինակությունը:
7.3. Անդամությունը Միության շարքում դադարեցվում է, եթե անդամը կամավոր գրավոր դիմում է ներկայացնում Միության խորհրդին իր ցանկության մասին:
7.4. Միության այն անդամը, որը սույն կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները պարբերաբար չի կատարում, իր գործողություններով խոչընդոտում է Միության աշխատանքներին կամ նյութական վնաս է պատճառել, խորհրդի ձայների մեծամասնության որոշմամբ կարող է նրա անդամությունը կասեցվել մինչև Միության հերթական կամ արտահերթ համագումարի անցկացումը, իսկ համագումարի ժամանակ քննարկել Միությունից նրա հեռացման հարցը:
8. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8.1. Միության անդամն (անդամ կազմակերպության ներկայացուցիչը) իրավունք ունի՝
8.1.1. կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ղեկավար մարմինների կազմավորմանը, ընտրել և ընտրվել Միության ղեկավար ու վերահսկող մարմիններում,
8.1.2. Միության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, գանգատներ և առաջարկություններ, մասնակցելու դրանց քննարկմանը, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված կարգով որոշումների ընդունմանը,
8.1.3. սպառիչ տեղեկատվություն ստանալ Միության գործունեության մասին, նրա կնքած պայմանագրերի և դրանց բովանդակության մասին,
8.1.4. Միությունից ստանալ իրավական և տնտեսագիտական օգնություն, իր օրինական շահերի պաշտպանության համար օժանդակություն, մասնավորապես աշխատանքային օրենսդրության և դրա հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման հարցերում, աշխատանքային հարաբերություններ պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման գործում, կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի կնքման և ծագած կոլեկտիվ ու անհատական աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում,
8.1.5. մասնակցել Միության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին, մասնավորապես մշակվող աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ պայմանագրերի մշակմանը և կազմմանը,
8.1.6. ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ Միությունից: Այդ դեպքում, նրա դուրս գալու օրվանից, մեկ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար,
8.1.7. կարող է ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
8.2. Միության անդամը պարտավոր է՝
8.2.1. հոգ տանել Միության հեղինակության բարձրացման համար, թույլ չտալ որևէ գործողություն, որը կարող է վնաս հասցնել Միությանը և նրա անդամներին,
8.2.2. կատարել Միության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
8.2.3. պահպանել Միության կնքած համաձայնագրերի և կոլեկտիվ պայմանագրերի պայմանները և կատարել դրանցից բխող պարտավորությունները,
8.2.4. աջակցել Միության անդամության համալրմանը,
8.2.5. մուծել մուտքի վճար`միանվագ 5 հազար դրամի չափով և տարեկան անդամավճար, ոչ ուշ, քան յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հունվար ամսվա վերջին օրը` 30 հազար դրամի չափով, ընդ որում միության հիմնադիրները մուտքի վճարը վճարում են մինչև միության պետական գրանցումը:
Միության նորընտիր անդամները տվյալ տարվա անդամավճարը և մուտքի վճարը վճարում են Միության անդամ դառնալու մասին որոշումն ընդունվելուց հետո, 10 օրվա ընթացքում:
Միության խորհրդի որոշմամբ կարող է թույլատրվել առանձին անդամների կամ բոլոր անդամներին անդամավճարը վճարել արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական:
Միության անդամների կողմից ոչ դրամական վճարների դրամական գնահատականը սահմանվում է խորհրդի որոշմամբ:
Միության անդամը սույն կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները չկատարելու կամ անբավարար կատարելու դեպքում պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքով միությանը պատճառված վնասները:
Փոխհատուցման ենթակա չեն անուղղակի վնասներն ու բաց թողնված օգուտները:
9. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9.1. Միության անդամի կողմից Միության կնքած պայմանագրերով նախատեսված պարտավորությունների չկատարումը առաջացնում է դրանցում նշված կարգով պատասխանատվություն:
9.2. Գործատուի կողմից Միությանն իր անդամության դադարեցումը նրան չի ազատում համապատասխան պայմանագրերով նախատեսված պատաuխանատվությունից, որը նա կրում է Միության անդամ եղած ժամանակահատվածում` Միության կնքած կոլեկտիվ պայմանագրերը չկատարելու կամ խախտելու համար:
10. ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՈՒՑՎԱԾՔԸ, ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Միության կառավարման մարմիններն են` համագումարը, խորհուրդը, նախագահը և գործադիր տնօրենը:
10.1. Միության բարձրագույն մարմինն իր անդամների ներկայացուցիչների (պատվիրակների) համագումարն է (այսուհետ՝ համագումար), որին պատկանում է Միության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
10.2. Համագումարը հրավիրվում է 3 տարին մեկ անգամ խորհրդի կողմից: Համագումարի հրավիրման օրվանից առնվազն 25 օր առաջ Միության խորհուրդը իր անդամներին ծանուցում է Համագումարի անցկացման վայրի, օրվա, ժամի և օրակարգի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից և անհատ ձեռնակատերից Համագումարին մասնակցելու համար գործուղվող պատվիրակների քանակի մաին: Սույն կանոնադրությամբ Համագումարի պատվիրակների քանակը յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից և անհատ ձեռնակատերից սահմանվում է համապատասխանաբար` մինչև 3 և 1, եթե Միության անդամների թիվը չի անցնում 30-ից, 2 և 1, եթե Միության անդամների թիվը 30-60 անդամ է ու 1 և 1, եթե Միության անդամների թիվը անցնում է 60-ից: Պատվիրակների ընտրության կարգը որոշում է յուրաքանչյուր անդամ կազմակերպություն ինքնուրույն իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Պատվիրակների հաստատված ցուցակները անդամ կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը ներկայացնում են Միություն, ոչ ուշ, քան համագումարից 3 օր առաջ: Համագումարի բացառիկ իրավասությանը վերապահված և անհետաձգելի լուծում պահանջող հարցերի քննարկման համար խորհրդի անդամների 2/3-ի, Միության անդամների 1/3-ի պահանջով կամ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվում է արտահերթ Համագումար: Արտահերթ Համագումարը հրավիրվում է նույն կարգով ինչ հերթականը, սակայն ծանուցման ժամկետները կրճատվում են առնվազն 2 անգամ:
10.3. Համագումարը իր բացառիկ իրավասությունների շրջանակներում
10.3.1. հաստատում է Միության կանոնադրությունը, նրանում կատարված փոփոխությունները և լրացումները,
10.3.2. ընտրում է Միության ղեկավար և վերահսկող մարմիններ, այդ թվում` խորհուրդ, որի անդամների թիվը չի կարող պակաս լինել 3-ց և ավելին լինել15-ից, նախագահ` ընտրվում է խորհրդի կազմից, վերահսկիչ հանձնաժողով կամ վերահսկիչ, որոշում է ընդունում Միության վերակազմակերպման կամ լուծարման մասին:
Համագումարի բացառիկ իրավասությունները Միության այլ մարմիններին փոխանցվել չեն կարող:
10.4. Բացառիկ իրավասություններից բացի համագումարը ունի նաև այլ հետևյալ իրավասությունները`
10.4.1. հաստատում է Համագումարի աշխատակարգը,
10.4.2. ընդունում է Միության նախագահի հրաժարականը,
10.4.3. հաստատում է մարզում առևտրի աշխատողների հետ համագործակցության շրջանակներում առևտրի զարգացման հեռանկարային ծրագրերը,
10.4.4. հաստատում է Միության նախագահի, վերահսկիչ հանձնաժողովի և գործադիր տնօրենի հաշվետվությունները:
10.5. Համագումարը համարվում է իրավազոր, եթե ներկա են Միության անդամների պատվիրակների կեսից ավելին:
10.6. Համագումարի որոշումներն ընդունվում են Համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Համագումարի բացառիկ իրավասության հարցերի: Ձայների հավասարության դեպքում, նախագահն օգտվում է վճռական ձայնի իրավունքից: Համագումարի բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշումներն համարվում են ընդունված, եթե կողմ է քվեարկել Համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների 2/3-ը:
10.7. Խորհուրդը հանդիսանում է Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Միության մշտական գործող ղեկավար մարմինը, որն ընտրվում է Համագումարի կողմից 3 տարի ժամանակով:
10.8. Խորհրդի անդամներն ընտրվում են Համագումարի մասնակիցներից /պատվիրակներից/:
10.9. Խորհրդի անդամների թեկնածուներին կարող են առաջադրել միայն Միության անդամները /պատվիրակները/:
10.10. Խորհուրդը ղեկավարում է Միության գործունեությունը, հաշվետու է Համագումարին, լիազորված է որոշումներ կայացնելու ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ Համագումարին իրավասության հարցերից:
10.11. Խորհուրդը՝
10.11.1. հաստատում է Համագումարի օրակարգը,
10.11.2. սահմանում է հերթական Համագումարի անցկացման վայրը, օրն ու ժամը,
10.11.3. լսում է նախագահի, գործադիր տնօրենի և փոխնախագահների հաշվետվությունը,
10.11.4. հաստատում է նախագահի կողմից ներկայացված գործադիր տնօրենի և երկու փոխնախագահների թեկնածությունները,
10.11.5. հաստատում է գործադիր տնօրենի կողմից ներկայացված Միության հաշվապահական տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի նախահաշիվը, կատարողականի հաշվետվությունը,
10.11.6. ընդունում է որոշումներ Միության անդամ դառնալու, անդամությունից դուրս գալու և հեռացնելու մասին,
10.11.7. որոշում է ընդունում Միության կառուցվածքային միավորներ, առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ, տնտեսական ընկերություններ ստեղծելու մասին, նշանակում և ազատում է նրանց ղեկավարներին, հաստատում է նրանց կանոնադրությունները, սահմանում է նրանց կառուցվածքն ու լիազորությունները,
10.11.8. որոշում է ընդունում կոլեկտիվ պայմանագրերի նախապատրաստման, կնքման և փոփոխման հարցերով բանակցություններ վարելու, ինչպես նաև ծագած աշխատանքային վեճերի հաշտեցման գործընթացներին մասնակցելու համար խորհրդի կազմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև խորհրդի անդամ չհանդիսացող մասնագետների (իրավաբանների, տնտեսագետների սոցիոլոգների և այլ մասնագետների) համապատասխան լիազորություններով օժտելու և լիազորություններից զրկելու մասին,
10.11.9. ընդունում է որոշումներ Միության պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու համար:
10.12. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են առնվազն վեց ամիսը մեկ անգամ:
10.13. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի նիստերն իրավազոր են եթե դրանց մասնակցում են անդամների կեսից ավելին:
10.14. Խորհրդի նիստերը պարտադիր արձանագրվում են և ստորագրվում նախագահի և քարտուղարի կողմից:
10.15. Խորհրդի անդամների 2/3-ի պահանջով կամ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվում է խորհրդի արտահերթ նիստ:
10.16. Խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է Միության նախագահը, որը հանդիսանում է Միության ամենաբարձր պաշտոնյա անձը և առանց լիազորագրի ներկայացնում է նրա շահերը ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրներում:
10.17. Նախագահը՝
10.17.1. ընդունված կարգով ղեկավարում է Միության գործունեությունը,
10.17.2. հսկողություն է սահմանում Համագումարի և խորհրդի որոշումների պատշաճ կատարման նկատմամբ,
10.17.3. հաստատում է գործադիր տնօրենի կողմից ներկայացված Միության աշխատակազմի հաստիքացուցակը,
10.17.4. ի պաշտոնե խորհրդի անդամ է,
10.17.5. համակարգում է Միության ստորաբաժանումների աշխատանքները,
10.17.6. խորհրդի հաստատմանն է ներկայացնում գործադիր տնօրենի և երկու փոխնախագահների թեկնածությունները,
10.17.7. առանց լիազորագրի գործում է Միության անունից, ներկայացնում է նրա շահերը, կնքում է պայմանագրեր, տալիս է լիազորագրեր, վավերացնում է փաստաթղթեր, կատարում է այլ իրավաքաղաքացիական բնույթի գործողություններ՝ նախատեսված ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ,
10.17.8. հաշվետվություն է ներկայացնում Միության Համագումարին:
10.18. Միության նախագահը կարող է ընտրվել համագումարում ներկայացված անդամ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի պատվիրակներից:
10.19. Նախագահն ընտրվում է համագումարի կողմից 3 տարի ժամկետով:
10.20. Նախագահի թեկնածուների առաջադրման, գրանցման, ընտրության կարգը սահմանվում է Համագումարի կողմից:
10.21. Միության գործադիր տնօրենը`
10.21.1. Միության հիմնադրման ժամանակ կարող է նշանակվել Համագումարի կողմից ոչ ավելի, քան 3 տարի ժամանակով, իսկ Միության գրանցումից հետո` 3 տարի ժամանակով նախագահի կողմից և հաստատվում խորհրդի կողմից,
10.21.2. սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորությունների սահմաններում կազմակերպում և իրականացնում է Միության գործունեությունը,
10.21.3. օրենքով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ,
10.21.4. նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիքացուցակը,
10.21.5. իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հաստիքային և պայամանագրային աշխատողներին տալիս հանձնարարականներ,
10.21.6. իր գործունեության մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Միության նախագահին` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին,
10.21.7. հաշվետվություն է ներկայացնում Միության Համագումարին և խորհրդին:
10.22. Գործադիր տնօրենի հաստիքի բացակայության դեպքում կամ մինչև Միության գործադիր տնօրեն նշանակելը, կամ գործադիր տնօրենին պաշտոնից ազատելուց հետո, կամ նրա երկարատև բացակայության դեպքում, սույն կանոնադրությամբ նրան վերապահված բոլոր լիազորություններն իրականացնում է Միության նախագահը:
10.23. Միության փոխնախագահները`
10.23.1. երկու փոխնախագահները Միության հիմնադրման ժամանակ խորհրդի կազմից կարող են նշանակվել Համագումարի կողմից ոչ ավելի, քան 3 տարի ժամանակով, իսկ Միության գրանցումից հետո` 3 տարի ժամանակով նախագահի կողմից և հաստատվում խորհրդի կողմից,
10.23.2. սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով իրենց տրված լիազորությունների սահմաններում կազմակերպում և իրականացնում են Միության գործունեությունը,
10.23.3. իրենց լիազորությունների սահմաններում արձակում են հրամաններ, հաստիքային և պայամանագրային աշխատողներին տալիս հանձնարարականներ,
10.23.4. իրենց գործունեության մասին պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում Միության նախագահին` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում,
10.23.5. հաշվետվություն են ներկայացնում Միության խորհրդին,
10.23.6. ի պաշտոնե խորհրդի անդամ են:
10.24. Միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկիչ հանձնաժողովը կամ վերահսկիչը:
10.25. Վերահսկիչ հանձնաժողովի անդամները կամ վերահսկիչը ընտրվում են Համագումարի կողմից 3 տարի ժամկետով բաց քվեարկությամբ:
10.26. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների թիվը չի կարող ավելին լինել 3-ից:
10.27. Վերահսկիչ հանձնաժողովի անդամները կամ վերահսկիչն իրավունք չունեն ընտրվելու խորհրդի կազմում, կամ զբաղեցնել Միության ղեկավար կամ վարչական մարմիններում որևէ պաշտոն: Վերահսկիչ հանձնաժողովն որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Վերահսկիչ հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10.28. Վերահսկիչ հանձնաժողովը կամ վերահսկիչը հսկողություն է իրականացնում Միության ֆինանսատնտեսական գործունեության վրա, իրավասու է ստուգել Միության բյուջեի կատարողական կարգապահությունը, եկամուտների, սեփականության և գույքի օգտագործման շարժը:
10.29. Ֆինանսական հաշվետվության հավաստիությունը պարզելու նպատակով, խորհրդի կամ նախագահի կողմից կարող է հրավիրվել անկախ աուդիտոր աուդիտորական ստուգում անցկացնելու նպատակով, որի արդյունքները քննարկվում են խորհրդում:
11. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
11.1. Միությունը որպես սեփականություն, կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտի միջոցներ, բաժնետոմսեր, արժեթղթեր, գույք և դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են կանոնադրական խնդիրների և նպատակների իրականացման համար:
11.2. Միության սեփականությունը գոյանում է՝
11.2.1. անդամների մուտքի վճարներից և անդամավճարներից,
11.2.2. իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր նվիրատվություններից,
11.2.3. Միության ստեղծած տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից,
11.2.4. օրենսդրությամբ չարգելված այլ գումարային և գույքային մուտքերից:
11.3. Միության դրամական և այլ գույքային միջոցները կարող են օգտագործվել միայն կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար
11.4. Միության սեփականության իրավունքների օբյեկտներն են՝
11.4.1. գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,
11.4.2. աշխատանքները և ծառայությունները,
11.4.3. տեղեկատվությունը,
11.4.4. մտավոր գործունեության արդյունքները՝ ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները /մտավոր սեփականություն/
11.4.5. ցանկացած գույք՝ բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց:
11.5. Միության հիմնադիրների /անդամների/՝ Միությանը հանձնած գույքը միության սեփականությունն է: Միության անդամներն Միությանը որպես սեփականություն հանձնած գույքի՝ ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում:
11.6. Միությունն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում՝ իրավունք ունի իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
11.7. ՀՀ տարածքում Միության սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:
11.8. Միության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:
12. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Միությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ:
13. ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13.1. Միության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը) կատարվում է օրենքով նախատեսված դեպքերում Միության համագումարի որոշման հիման վրա կամ դատական կարգով:
13.2. Միության համարվում է վերակազմակերպված, նոր առաջացած կազմակերպության օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
13.3. Միության նախագահը պարտավոր է Միության վերակազմակերպման մասին հինգ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Միության պարտատերերին:
14. ՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
14.1. Միության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
14.2. Միությունը կարող է լուծարվել՝
14.2.1. Միության Համագումարի որոշմամբ,
14.2.2. դատարանի կողմից Միության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումների հետ,
14.2.3. դատարանի վճռով՝ առանց թույլտվության /լիցենզիայի/ կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների դեպքում,
14.2.4. օրենքով սահմանված այլ դեպքերում:
14.3. Միության նախագահը պարտավոր է Միության լուծարման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին:
14.4. Միության Համագումարը նշանակում է լուծարման հանձնաժողով /լուծարող/ և օրենքին համապատասխան, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները:
14.5. Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում Միության գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող միության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
14.6. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձի պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտքատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից: Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարքատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքը ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտքատերերին տեղեկացնում է Միության լուծարման մասին:
14.7. Լուծարման հանձնաժողովը Միության լուծարումն իրականացնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
14.8. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Միության մնացած գույքը ուղղվում է Միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
Միությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը դադարած՝ այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից: