Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ. 4 սեպտեմբերի, Հայաստան, Տավուշի մարզ, գ. Ոսկեվան
Կրթություն
2001–2005թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի դեպարտամենտ
Աշխատանքային գործունեություն
2007–2009թթ. – ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում` որպես առաջին կարգի տնտեսագետ
2008–2012թթ. – Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի ավագանու անդամ
2008թ-ից – «ՏԱՎՈՒՇ» միջազգային հայրենակցական միության նախագահ
2009–2014թթ. – ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում` որպես առաջատար տնտեսագետ
2009–2018թթ. – ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի անդամ
2011թ-ից – Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ, Տավուշի մասնաճյուղի նախագահ
2011թ-ից – Տավուշի մարզի գործատուների տարածքային միության նախագահ
2012թ-ից – «ՏԱՎՈՒՇ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության գլխավոր տնօրեն
2014–2017թթ. – ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի օգնական
2014թ-ից – Ռուս – Հայկական առևտրա – տնտեսական պալատի նախագահ
2015թ-ից – «Ավստրիա – Հայաստան» առևտրա – տնտեսական պալատի նախագահ
2016թ-ից – Եվրասիական տնտեսական միության գործարարության հարցերով հանձնաժողովի անդամ, Հայաստանի ներկայացուցիչ
2016-2017թթ. – ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական
2017թ-ից – ՀՀ Էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ
2019–2022թթ. – «ՍԱՍՍՏԵՔՍ» ընկերության տնօրենի խորհրդական
Այլ տվյալներ
2003թ-ին դարձել է պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) սպորտաձևի Հայաստանի չեմպիոն և վաստակել սպորտի վարպետ կոչում: 2005–2007թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում, պահեստազորի հետախույզ` ավագ լեյտենանատ սպայական կոչումով: