3 Հոկտեմբերի 2024
Հինգշաբթի
Համագումար

Համագումար

Տավուշի մարզի գործատուների տարածքային միության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2011թ-ին Իջևան քաղաքում, երկրորդ համագումարը տեղի է ունեցել 2014թ-ին Ոսկեվան գյուղում, երրորդ համագումարը տեղի է ունեցել 2017թ-ին Իջևան քաղաքում, չորորդ համագումարը տեղի է ունեցել 2020թ-ին Դիլիջան քաղաքում, հաջորդ համագումարը տեղի կունենա 2023թ-ին։

 

Միության բարձրագույն մարմինն իր անդամների ներկայացուցիչների (պատվիրակների) համագումարն է (այսուհետ՝ համագումար), որին պատկանում է Միության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

Համագումարը հրավիրվում է 3 տարին մեկ անգամ խորհրդի կողմից: Համագումարի հրավիրման օրվանից առնվազն 25 օր առաջ Միության խորհուրդը իր անդամներին ծանուցում է Համագումարի անցկացման վայրի, օրվա, ժամի և օրակարգի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից և անհատ ձեռնակատերից Համագումարին մասնակցելու համար գործուղվող պատվիրակների քանակի  մաին: Սույն կանոնադրությամբ Համագումարի պատվիրակների քանակը յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից և անհատ ձեռնակատերից սահմանվում է համապատասխանաբար` մինչև 3 և 1, եթե Միության անդամների թիվը չի անցնում 30-ից, 2 և 1, եթե Միության անդամների թիվը 30-60 անդամ է ու 1 և 1, եթե Միության անդամների թիվը  անցնում է 60-ից:  Պատվիրակների ընտրության կարգը որոշում է յուրաքանչյուր անդամ կազմակերպություն ինքնուրույն իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Պատվիրակների հաստատված ցուցակները անդամ կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը ներկայացնում են Միություն, ոչ ուշ, քան համագումարից 3 օր առաջ:  Համագումարի բացառիկ իրավասությանը վերապահված և անհետաձգելի լուծում պահանջող հարցերի քննարկման համար խորհրդի անդամների 2/3-ի, Միության անդամների 1/3-ի պահանջով կամ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվում է արտահերթ Համագումար: Արտահերթ Համագումարը հրավիրվում է նույն կարգով ինչ հերթականը, սակայն ծանուցման ժամկետները կրճատվում են առնվազն 2 անգամ:

Համագումարը իր բացառիկ իրավասությունների շրջանակներում

1. հաստատում է Միության կանոնադրությունը, նրանում կատարված փոփոխությունները և լրացումները,

2. ընտրում է Միության ղեկավար և վերահսկող մարմիններ, այդ թվում` խորհուրդ, որի անդամների թիվը չի կարող պակաս լինել 3-ց և ավելին լինել15-ից, նախագահ` ընտրվում է խորհրդի կազմից, վերահսկիչ հանձնաժողով կամ վերահսկիչ, որոշում է ընդունում Միության վերակազմակերպման կամ լուծարման մասին:

Համագումարի բացառիկ իրավասությունները Միության այլ մարմիններին փոխանցվել չեն կարող:

Բացառիկ իրավասություններից բացի համագումարը ունի նաև այլ հետևյալ իրավասությունները`

1. հաստատում է Համագումարի աշխատակարգը,

2. ընդունում է Միության նախագահի հրաժարականը,

3. հաստատում է մարզում առևտրի աշխատողների հետ համագործակցության շրջանակներում առևտրի զարգացման հեռանկարային ծրագրերը,

4. հաստատում է Միության նախագահի, վերահսկիչ հանձնաժողովի և գործադիր տնօրենի հաշվետվությունները:

5. Համագումարը համարվում է իրավազոր, եթե ներկա են Միության անդամների պատվիրակների կեսից ավելին:

6. Համագումարի որոշումներն ընդունվում են Համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Համագումարի բացառիկ իրավասության հարցերի: Ձայների հավասարության դեպքում, նախագահն օգտվում է վճռական ձայնի իրավունքից: Համագումարի բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշումներն համարվում են ընդունված, եթե կողմ է քվեարկել Համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների 2/3-ը:

 

Գործընկերներ