ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Բարի գալուստ Տավուշի մարզի գործատուների տարածքային միության պաշտոնական կայքէջ
Տավուշի մարզի գործատուների տարածքային միությունը հիմնադրվել է 2011 թվականին և հանդիսանում է Տավուշի մարզում առևտրային կազմակերպությունները միավորող միակ միությունը։
Միության նպատակն է համախմբել Տավուշի մարզում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին և համատեղ ուժերով լուծել ծառացած խնդիրները, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորությունները` Տավուշի մարզ ներդրումների ներգրավման համար:
Իր ծրագրային դրույթների իրականացման համատեքստում Միությունը ակտիվորեն համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան մի շարք պետական մարմինների, միությունների ու պալատների հետ:
Միության ներկայացուցիչներն ընդգրկված են Ռուս-Հայկական առևտրա-տնտեսական պալատի և «Ավստրիա-Հայաստան» առևտրա-տնտեսական պալատի խորհուրդներում:
Սերգեյ Բարսեղյան
Տավուշի մարզի գործատուների տարածքային միության նախագահ